National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.03.2015
Ազգային ժողովի պատվիրակության այցը ԱՄՆ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Էլինար Վարդանյանը, Էդմոն Մարուքյանը, Արփինե Հովհաննիսյանը, Գագիկ Մինասյանը, Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը, իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը, հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ տնտեսագիտական վարչության պետ Արթուր Թամազյանը, ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով գտնվում են Կոնեկտիկուտ (ԱՄՆ) նահանգի Հարթֆորդ քաղաքում: Այցի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն այսօր այցելել է Կոնեկտիկուտ նահանգի օրենսդիր մարմին: Այցելության ընթացքում պատվիրակության անդամներին ամերիկացի գործընկերները ներկայացրել են օրենսդիր մարմնի շենքի պատմությունը, ծանոթացրել հանձնաժողովների աշխատանքին: Նրանք այցելել են նաեւ բյուջետային եւ իրավաբանական գրասենյակներ, որտեղ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների բազմաթիվ հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Պատվիրակությունը մասնավորապես ծանոթացել է Կոնեկտիկուտ նահանգում օրենսդրության նախագծման, նախագծերի պատրաստման եւ դրանց ընդունման կանոններին, բյուջեի ընդունման կարգին եւ բյուջեի վերլուծության մանրամասներին: Պատվիրակության անդամները մասնակցել են նաեւ խորհրդարանական լսումների:

Ի պատիվ հայկական պատվիրակության` այս շաբաթվա ընթացքում ՀՀ պետական դրոշը կծածանվի նահանգային օրենսդիր մարմնի հիմնական շենքի վրա:

Այցելությունը շարունակվում է. առաջիկա օրերին պատվիրակությունը մանրամասնորեն կծանոթանա նահանգի օրենսդիր մարմնի մյուս գործառնություններին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am